Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հրավերով՝ վերջինիս պատվավոր դոկտորի տիտղոսի շնորհման արարողությանը մասնակցելու և դասախոսությունների շարքով հանդես գալու առիթով: