Այսօր հանդիպեցի «Լեռնային Արցախ» ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Հասմիկ Ղարախանյանը: