Armlur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24 ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ խորհրդարանական լսումներ կլինեն, որտեղ նախատեսված է քննարկել համայնքների խոշորացման հարցը։ Մասնավորապես, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: