Սեպտեմբերի 11-ին Քաշաթաղի շրջանում ավարտվեց մարտական հրաձգությամբ ադրբեջանաթուրքական հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը: Առաջադրված խնդիրների շարքում էին իրար կապակցող ճանապարհների վրա պայմանական թշնամուն քողարկված մոտենալը, նրա դիվերսիոն խմբերի հայտնաբերման, դարանակալման, վնասազերծման ուղղությամբ քայլեր իրականացնելը: Նկատենք` զորավարժություններին մասնակցած թուրքական հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են Արցախյան վերջին` 44-օրյա պատերազմին, որից հետո նրանց զգալի հատվածը այդպես էլ շարունակեց տեղակայված մնալ Արցախի գրավյալ տարածքներում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: