Դեռեւս հուլիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում շուրջ երկու ժամ տեւած հանդիպմանը որոշում էր կայացվել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթն արդեն պատրաստ է, խորհրդարանի իշխանական ֆրակցիայի անդամներն արդեն ստորագրել են դիմումը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: