«Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը, որն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ․ հուլիսի 11-ին։ Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կարեն Սարգսյանն էլ ազատվեց Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թ․ փետրվարի 6-ին: Նրանք երկուսն էլ, մեր տեղեկություններով, տեղափոխվելու են այլ պաշտոնի։