1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախում պատգամավորների մարզային և Շահումյանի խորհրդի նստաշրջանում ընդունվեց Արցախի Անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագրի ընդունումը 1988թ. շարժման կարևորագույն արդյունքներից մեկն էր: Այն ամրագրում էր արցախահայության հզոր պայքարը սեփական իրավունքների և ազատության համար: Հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձած շարժվում էր դեպի երկու հայկական պետությունների ստեղծում: Առջևում ԽՍՀՄ փլուզումն էր և արցախյան գոյամարտը՝ հաղթական ավարտով: Թե ինչպիսի զրկանքների գնով մենք կարողացանք ջախջախել թշնամուն, դա բոլորին է հայտնի: Պատերազմից հետո շուրջ 26 տարի մենք ունեինք անկախ ու ազատ Արցախ: