Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորներիմարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանըբնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ,արժանապատիվ ապրելու առաջին կարևոր քայլերից էր, որին ամիսներ հետո պիտի հաջորդերԼեռնային Ղարաբաղի անկախության հաստատման հանրաքվեն: