Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում: Այս մասին գրում է ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը: