Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։