Այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսուհետ կատարելու է խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները: «Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ»,- գրել է պատգամավորը: