Երեկ՝ մարտի 29-ին, Արցախի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ Արցախի նախագահի թեկնածուների նախընտրական հանրային բանավեճը։ Բանավեճին մասնակցում էին առաջադրված 14 թեկնածուներից 12-ը։ Բանավեճը անցավ բավականին թեժ, հնչեցին մի շարք սուր և թիրախային հարցեր, ելույթներ, որոնց պատասխանները արցախյան հանրությունը երկար ժամանակ ցանկանում էր լսել ֆավորիտ թեկնածուներից։ Քիչ չէին նաև ծեծված և իրենց վաղուց սպառած հարցերը, որոնք բացառապես տրվում էին թեկնածուներին ինչ-որ կերպ «սևացնելու» համար։ Բանավեճը եզակի էր նաև նրանով, որ նման ֆորմատի հաղորդում, այն էլ ուղիղ եթերով, առաջին անգամ էր կազմակերպվում Արցախում։