Ութերորդ գումարման Ազգային ժողովում առաջին օրվանից կրքերը թեժ էին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության օրենսդիր թևը այս անգամ բախվել է առավել պատրաստված և արմատական ընդդիմության հետ, որը խորհրդարանում իրերն իրենց անունով է կոչում և վերհանում իշխանությունների կատարած ապօրինություններն ու թերությունները։