«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Ղալումյանին: Վահե Ղալումյանի կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: