Այսօր՝ մարտի 27-ին, «Ереванская телебашня» տելեգրամյան ալիքում հրապարակվել է մի փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի մուտքը դեպքի Ռուսաստանի Դաշնություն 2020թ. մարտի 11-ից մինչև 2025թ. մարտի 11-ը (5 տարով) արգելափակված է։ Պատճառաբանական հատվածի մեջ նշված է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն (ФСБ) այդ որոշումը կայացրել է, քանի որ Մայիլյանը վտանգ է ներկայացնում ՌԴ ազգային անվտանգությանը։