Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները խրախուսական միանվագ դրամական պարգևատրում են ստացել՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով։ AntiFake.am–ը Ազգային ժողովի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ կարգադրությունը ստորագրվել է հուլիսի 26–ին։