Մինչ Հայաստանի սահմաններում շարունակվում է անհանգստությունն ու լարվածությունը, մինչ Հայաստանը մխրճվում է նորանոր խնդիրների ու ճգնաժամերի հորձանուտ, գործող իշխանությունները լիազորություններն ավարտող խորհրդարանի վերջին «շնչում» անցկացրեցին «անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» քրեականացնող օրինագիծը: