Հուլիսի 27-ին Ապարանի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մասնաճյուղի Երնջատափ անտառպետության տարածքում մի տղամարդ բենզասղոցով սոճիներ է ապօրինի հատում։ Ապարանի ոստիկանները անտառում հայտնաբերել են 41-ամյա տղամարդուն ու բերման ենթարկել բաժին։ Այս մասին AntiFake.am–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։