Երեկ Վիեննայում առաջին անգամ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ու քննարկել խաղաղության միջավայրի կերտումը և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Իսկ այսօր արդեն ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: