Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը ձերբակալվել է: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեն։ Հայտարարության մեջ ասվում է, որ Որոտանի գյուղապետը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: