Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մասիս Մայիլյանը (Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանրային խորհրդի հիմնադիր և ղեկավար, իսկ 2017 թվականից՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար) և Հայկ Խանումյանը, ովքեր 2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններում առաջադրվել են որպես Նախագահի թեկնածուներ, 2011-12 թվականներին Քաշաթաղում իրականացրել են ոչ հրապարակային քարոզչական գործունեություն: Նրանք տեղի բնակչությանը փորձել են բացատրել ու համոզել, որ արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման առաջին քայլը դա տեղում հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղից արտագաղթած ադրբեջանցիների համար համատեղ բնակավայրերի ստեղծումն է: