Արդեն երկու ամիս է` ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը լուրջ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար: Սակայն չնախաձեռնելով սեփական պետության սահմանների անվտանգության պաշտապանությունը` իշխանությունները Անվտանգության խորհրդի մի քանի նիստեր անցկացնելուց հետո որոշեցին դիմել ՀԱՊԿ-ին: