Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լենինգրադյան փ. 42 շ.-ին հարակից հայտարարությունների տախտակների լուսանկարներ՝ «Այո»-յի և «Ոչ»-ի քարոզչական պաստառներով` գրելով, որ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչները պոկել են «Այո» քարոզչական պաստառները և դրանց տեղում փակցրել «Ոչ»-ը քարոզող պաստառներ: