ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում մարտի 6-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն քննադատական հարցին, որ Հայաստանում ընտրությունները, այդ թվում նաև` Սահմանադրական փոփոխությունների մոտալուտ հանրաքվեն անցկացվելու են Տիգրան Մուկուչյանի գլխավորած այն նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը կազմակերպել է նախորդ «կեղծված» ընտրությունները, ասել է, որ Տիգրան Մուկուչյանը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացում զրոյական դերակատարություն ունեն՝ հավելելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միայն գումարում է ընտրատեղամասերի ձայների թիվը և որոշում է մանդատների թիվը: Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը, լինելով օրենսդիր մարմնի փոխնախագահ, ունենալով բարձրագույն իրավաբանակն կրթություն, չի տիրապետում Հայասատանի Հանրապետության Սահմանադրությանը և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքին և դրանով հանդերձ` նախատինքի խոսքեր է շռայլում` նշելով որ հարց տվողի պնդումները իրավաբանորեն սխալ են: