2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացը հանրությանը հնարավորություն տվեց բացահայտել «շոուբիզնեսի» մեծամասնություն կազմող «քամելեոն» ներկայացուցիչներին։ Նախկին իշխանությունների «քեֆ-ուրախություններին» երգող և նրանց քծնողներից շատերն այդ օրերին իրար հերթ չտալով փորձում էին հայտնվել «հեղափոխության» հարթակին եկող իշխանության բարեհաճությանը արժանանալու և իրենց «փի-ար»-ի համար։