2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացը հանրությանը հնարավորություն տվեց բացահայտել «շոու բիզնեսի» մեծամասնություն կազմող «քամելեոն», «քծնող» և երկերեսանի ներկայացուցիչներին։ Նախկին իշխանությունների քեֆ-ուրախություններին երգող և նրանց քծնողներից շատերն այդ օրերին իրար հերթ չտալով փորձում էին հայտնվել «հեղափոխության» հարթակին, եկող իշխանության բարեհաճությանը արժանանալու և իրենց «փի-ար»-ի համար։