AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Ըստ օդում կախված լուրերի կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած Վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։ Արդեն իսկ անդրադարձել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին «սատարող» ֆեյքերին։