Դանիել Իոաննիսյանը ուղիղ 1 ժամ խոչընդոտել է 9/21 ընտրատեղամասի հանձնաժողովի աշխատանքը։ Նախ Իոաննիսյանը մի խումբ անձանց ուղեկցությամբ ընտրատեղամասը փակվելու պահին մուտք է գործել ընտրատեղամաս, ապա պոկել է քվեատուփի կապարակնիքը և ամբողջ ընթացքում ստեղծելով սկանդալային իրավիճակ խոչընդոտել է հանձնաժողովի բնականոն աշխատանքներին։