4/28 տեղամասում ընտրողին երկու անգամ սխալ թերթիկների փաթեթներ են տվել, որտեղ չի եղել «Հայաստան» դաշինքի N24 թերթիկը: Ընտրողը պնդել է իր աչքի առաջ հաշվել և ըստ պատշաճի քվեաթերթիկներ տալ: Ընտրատեղամասում նաև մեծ հերթ է եղել, քաղաքացիները կանգնած սպասել են: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ ընտրության կանգը պայմանավորված է կենտրոնին տվյալներ փոխանցելու հանգամանքով: