Վերջին օրերին ֆեյսբուքյան օգտատերերը ահազանգում են Երևանում թափառող և անտուն շների` մարդկանց և ընտանի կենդանիների վրա հարձակումների մասին: Նույնիսկ շան կողմից երեխաներին կծելու դեպքեր գրանցվեցին: Երեխաների ստացած վերքերի լուսանկարները տարածվեցին համացանցով` բազմաթիվ քննարկումների առիթ դառնալով: