(VIDEO) Բաց քվեարկություն․ տարեց տղամարդը քվեախցիկ գնաց երրորդ համարի քվեաթերթիկն ամենավերևում. ArmLur.am

article-image

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի քվեարկությանը զուգահեռ հետաքրքիր դեպքի ականատես եղանք։ Մասնավորապես քվեախցիկից դուրս մի կին օգնելով տարիքով տղամարդու, քվեաթերթիկները դասավորեց այնպես, որ երրորդ համարի քվեաթերթիկը լինի ամենավերևը։ Նկատենք՝ սա բացքվեարկության օրինակ է՝ ինչը անթույլատրելի է։ Այդ կինը նրան օգնում էր նաեւ քվեախցիկի մոտ, սակայն եթե անգամ գրանցվել էր որպես օգնող, իրավունք չկար քվեաթերթիկն այդպես ակնհայտ ցուցադրեր քվեախցիկից դուրս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն