Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Լյուսի Քոչարյանը «Women of Courage» միջազգային ծրագրի կողմից ճանաչվել է աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը և ԱՄՆ-ում կայանալիք հանդիսության ընթացքում մրցանակ է ստանալու ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումից, որում մասնավորապես գրված է. «Այս տարի #WomenofCourage մեծ միջազգային ծրագրի կողմից ես ճանաչվել եմ աշխարհի 12 ամենախիզախ կանանցից մեկը։ Կարելի ա ասել՝ #voice_of_violence -ը հասավ միջազգային հարթակ»: