«Ահազանգեր են ստացվել, որ «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հաստատությունների պետի տեղակալներն աշխատում են դատապարտյալների հետ, որպեսզի նրանք հօգուտ իշխանությունների մասնակցեն քվեարկությանը»: Այս մասին հրավիրված ճեպազրույցին ասել է Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: