«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ, որտեղ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտնել է 44 օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին. «Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք: Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ»: