Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել են, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Անօրինական և անհիմն պահանջին չենթարկված հինգ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ոստիկանության «օրինական պահանջին չենթարկվելու» հիմքով։