(VIDEO) Ուժեղ, նորմալ մարդիկ մուրճը օգտագործում են բարիք ստեղծելու համար, ինձ համար մուրճը աշխատասիրության խորհրդանիշ է. Սերժ Սարգսյան

article-image

«Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։ Համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վերջին օրերին տարբեր հարթակներից մուրճի ցուցադրման և սպառնալիքների մասին. «Ինձ մոտ մուրճը ուրիշ բանի հետ է ասոցացվում, ուրիշ հիշողություններ է արթնացնում, չգիտեմ` որքանով եք տեղյակ, հայրս դարբին էր, իսկ դարբնի համար մուրճն ամենակարևոր գործիքն է, և ամեն առավոտ` ծեգին` 5-ին, հայրս արթնանում էր և մորս հետ միասին, քանի որ մայրս էլ էր աշխատում, գնում էր դարբնոց, երկաթից տարբեր գործիքներ էր պատրաստում, դրանով մեր ընտանիքի կարիքները հոգում: Մուրճը աշխատասիրության խորհրդանիշ է ինձ համար, աշխատանքի սիմվոլ է և ինձ համար աշխատասեր մարդիկ առաջին հերթին դարբիններն են, գյուղացիներն են եւ այդ ուժեղ, նորմալ մարդիկ մուրճն օգտագործում են բարիք ստեղծելու համար, ընտանիքներ պահելու համար: Իսկ սա, սա գիտի՞, թե մուրճն ինչի խորհրդանիշ է, այս 3 տարվա ընթացքում աշխատե՞լ է, ինքը բավարարվել է նրանով, որ սրտի ուզածի չափ ալկոհոլ է օգտագործել, ինքը բավարարվել է նրանով որ առավոտից իրիկուն տարբեր տեղեր խորովածից սկսած մինչեւ չգիտեմ ինչ անհագուրդ ուտում էր: Ինքը բավարարվել է նրանով, որ շաբաթ-կիրակիները անց է կացրել Սևանի ամառանոցում: Է՞ս չի նրա արածը, էսա՞ չէ»,-ասաց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն