Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը SARS-CoV-2 կորոնավիրուսի արագ տարածումն է աշխարհում և դրա հնարավոր ներթափանցումը Հայաստանի Հանրապետություն: Կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախ հանդիսացող Չինաստանից բացի կորոնավիրուսով վարակման, իսկ որոշ պետություններում նաև մահացությունների դեպքեր գրանցվել են աշխարհի 60 պետություններում՝ այդ թվում մեր հարևաններ Իրանում և Վրաստանում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ներկայումս առավել հասանելի Իտալիայում, որն այս պահի դրությամբ հանդիսանում է Եվրոպայում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման օջախը: