Այսօր Սյունիքի մարզում լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք Ալեն Սիմոնյանը ծանոթ է Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի խոսակցությանը, և արդյո՞ք իրենց թիմում շատ են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ նման կարծիք ունեցողները, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանում է. «Այդ ձայնագրությունը եղել է պատերազմի օրերը, և մենք դրա հետ կապված նույնիսկ քննարկում չենք ունեցել։ Ահավոր մեկ է այդ թեման, հետաքրքիր չէ»։