«Ապրիլին, երբ ԵԽԽՎ նիստին մասնակցելուց հետո վերադարձա Հայաստան, ես ասացի, որ քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում Ալիևը, ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, կազատի որոշակի թվով ռազմագերիների: Այս մասին ինձ ասացին եվրոպացի պատգամավորները, ում ասել էին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները: Հիմա Նիկոլ Փաշինյանը մեր ռազմագերիների ազատումը օգտագործում է սեփական «փիառի» համար»: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: