Փետրվարի 23-ին Հայկ Ստվերը Նիկոլ Փաշինյանի հեղինակած բանաստեղծության հիման վրա ներկայացրել էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի՝ «Ասում եմ ԱՅՈ» վերնագրով երգը: Այն միանշանակ չէր ընդունվել հասարակության կողմից և մեծամասամբ արժանացել էր բացասական կարծիքների և հումորային մեկնաբանությունների տեղիք տվել: