«Մենք համացանցում դիտարկում ենք ատելության խոսքի հետևանքները, որոնք արդեն իսկ գոյություն ունեն: Երկկողմանի անտոգոնիզմը շարունակում է խորանալ: Սա անխուսափելի բախումների է տանելու: Բախումները լինելու են անխուսափելի, եթե այսպես շարունակվի»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզչության ընթացծքին: