«Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի շեշտը դրել է հասարակության ցածր խավի վրա: Նրա բոլոր ելույթներում ամենացածր խավին ուղղված մեսիջներ են: Հատկապես այս փուլում նա հայտնվել է փակուղու առջև , որովհետև նա չի կարողանում ֆետիշացնել և ահասարսուռ դարձնել իր հիմնական հակառակորդին՝ երկրորդ նախագահին»: Այս մասին «Հայելի» ակումբի տաղավարում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: