2019թ. նոյեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրապետության թիվ 1 առանձնատան մասին» խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր հեռարձակել կառավարական այն առանձնատնից, որտեղ նա ներկայումս բնակվում է ընտանիքի անդամների հետ: Ուղիղ եթերի ընթացքում մինչ Փաշինյանը խոսում էր ընդամենը վերջերս միլիոնավոր դոլարներով վերանորոգված առանձնատան մասին, ադպես էլ կոնկրետ գումար չնշելով, առանձնատան հարակից տարածքում երևում էին «Դուխով» գրությամբ մի քանի նստարաններ, ինչն էլ մամուլում և համացանցում հակասական կարծիքների տեղիք առաջացրեց: