Կոմիտեի ստեղծման գաղափարը առաջացել էր դեռևս անցյալ տարի՝ «Ոչ» քարոզչության կողմի գործառույթից, երբ իրավաբանների կողմից ձևավորված այդ ձևաչափի միջոցով բարձրաձայնվեց իշխանությունների կողմից թույլ տրված տարբեր խախտումների մասին: Այս մասին նշել է «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Ռուբեն Մելիքյանը AntiFake.am-ի հետ զրույցում: