AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Արդեն իսկ անդրադարձել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին «սատարող» ֆեյքերին։