ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, անդրադարձել երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին: Նա անդրադարձել է Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին դրված հարյուրավոր զինվորների մարմինների լուսանկարներին։ «Լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց իմ երակներում, լավ, մարդ ե՞ն դրանք»,- ասել է Սարգսյանը։