Երեկ՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։ Նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը հարց է ուղղել Ալեն Սիմոնյանին՝ նշելով. «Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում:»։