Փետրվարի 12-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ի թիվս այլ հայտարարությունների, պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «խոսքի ազատության մակարդակով Հայաստանը Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ տեղը»: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նախորդ տարվա ընթացքում միջազգային կառույցների արձանագրած բոլոր ցուցանիշներով հանդերձ, որոնց մենք պարբերաբար անդրադարձել ենք, խոսքի ազատության մակարդակով Հայաստանը աշխարհում 8-րդ տեղում չի հայտնվել: