Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Նորքի գրասենյակում մի քանի տասնյակ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ասում են՝ ուրեմն Ղարաբաղի հարցում մի դավադրություն են ուզում անեն: Կներեք, Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ոնց ա անցնում, կամ Վերին Շորժայի կամ Կութի հատվածում: Դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի և ի՞նչ կապ կարող ա ունենալ»: