Մինսկի խումբը կոչ է անում քայլեր ձեռնարկել իրավիճակի լարվածությունը թուլացնելու և խաղաղ ձևով սահմանագծման և սահմանազատման բանակցություններ սկսելու համար

article-image

«Համանախագահները մայիսի 27-ին և 28-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մյուրերի և ՄԱԿ փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համանախագահները ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինվորների «ձերբակալման» («detention») հաղորդումը և կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներինև մյուս ձերբակալվածներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն: Համանախագահները ընդգծում են ձերբակալվածների («detainees») հետ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն վարվելու պարտավորությունը: Համանախագահները խստորեն հորդորում են բոլոր կողմերին անմիջապես հանել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր արգելքները և կոչ արել կողմերին ամբողջովին իրականացնել բոլոր այն պարտավորությունները, որոնք նրանք հանձն են առել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն